Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ասում են...

Ասում են...
22.11.2013 | 00:09

...թե Քոչարյանի կողմնակիցներն արել և անում են ամեն ինչ, որ Պուտինը հանդիպի երկրորդ նախագահի հետ, որպես մաքսիմում ծրագիր, և որպես մինիմում ծրագիր, գոնե մի քանի րոպե, խիստ ջերմ բարևի-պաչի նրան, խոսի հետը եղանակից, գազետից-բանից, անցնող-դարձողից, որ մերձԲՀԿ-ական «կամերաները», կայքերը նկարեն, սփռեն հետգրությամբ առ այն, որ Պուտինը «դաբրո» տվեց Քոչարյանին. շուտով նա կվերադառնա մեծ քաղաքականություն:

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ